«Որևէ մեկն իրավունք չունի Արցախի տարածքների մասին բանակցել»/տեսանյութ/
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին Ժնևում կկայանա Սարգսյան- Ալիև հանդիպումը:
Անդրադառնալով այս թեմային՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բոլորդ տեղյակ եք՝ ապրիլյան պատերազմից հետո հայտարարվեց՝ ՀՀ-ն պետք է ԱՀ-ի հետ կնքի ռազմական փոխօգնության պայմանագիր: Մինչ օրս այդ հայտարարությունը կյանքի չի կոչվել. մնացել է միայն որպես հայտարարություն: Ես կարծում եմ՝ մենք անցել ենք այդ շրջանը: Արցախն ու Հայաստանը պիտի դառնան միասնական մեկ պետություն: Մենք այսօր «դե ֆակտո» հոդվածը պետք է «դե յուրե» հոդվածով փոխարինենք», – նշեց Փոստանջյանը՝ շեշտելով՝ որևէ մեկն իրավունք չունի Արցախի, հայապատկան տարածքների վերաբերյալ երևէ մեկի հետ բանակցություններ վարել:
«Հետևաբար, խոսել ինչ-որ բանակցությունների մասին, ուղղակի անհիմն կլինի», – նշեց Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: