19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Քիչ էլ, որ դիմանանք, այն աշխարհում տուն կստանանք»/տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց կրկին ակցիա էին իրականացնում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները: Նրանք  պահանջում են իրենց  տալ կա՛մ  բնակարանները, որոնց համար վճարել են, կա՛մ էլ «հափշտակած» գումարները:

«Սպառողական կոպերատիվի հետ առուվաճառքի պայմանագիր ենք կնքել: 2009 թվականին, այսինքն պայմանագրի կնքումից մոտ 2 տարի հետո, երբ օրենք հաստատվեց, որ դեռ չկառուցված բնակարանի համար կադաստրը թղթեր է տրամադրում , նույն պահին նախագահը՝ կեղծ գործարք կատարեց և մեր բնակարանների վրա կեղծ թղթեր ձևակերպվեցին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բողոքող բնակիչներից Արուս Վանյանը:

Արուս Վանյանի խոսքով՝ պատկան մարմինները նշում են, որ իրենք իրավասու չեն դատաքննության մեջ գտնվող գործին միջամտել:

«Քիչ էլ, որ դիմանանք, այն աշխարհում տուն կստանանք»,-ասում են տուժվածները

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ