29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանուն որդու. ազատամարտիկը պատրաստ է ինքնասպան լինել /տեսանյութ/

 Դոնարա Դավթյանը և Լևոն Երիցյանը պատրաստ են դիմելու ծայրահեղ քայլերի ՝ հանուն որդու ազատության և անմեղության:

«2012 թվականին ես ու որդիս աշխատում էինք Հյուսիսային պողոտայում: Նոյեմբերին մենք երկուսով ստացանք 400 հազար դրամ: Այդ օրերին քննիչ Մուկուչը զանգեց որդուս ու ասեց՝ դու «ռազբոյ» ես արել և քո վրա բողոք կա: Հետո պարզվեց, որ «ռազբոյ» արողը բարձրահասակ և թրաշով մարդ է: Հետո տղայիս ծեծելով մտցրել են ավտոն ու տարել բաժին: Քննիչ Նավոյանը իմ դիմաց տղուս ասեց՝ ես քեզ կոխելու եմ, որ գնաս կորես»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Երիցյանը:

Սկզբում՝ դատական նիստի ժամանակ, դատավորն արդարացրել է երիտասարդին: Սակայն ավելի ուշ՝ 50 օր անց, բողոքարկել են դատարանի որոշումը, և Արման Երիցյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Նրա հայրը՝ Լևոն Երիցյանը, նկատում է, որ նախ իրավունք չունեին 50 օր հետո բողոքարկելու. ամենաշատը կարող էին բողոքարկել 30 անց: Դա մի կողմից, մյուս կողմից էլ՝  ծնողները վստահեցնում են, որ իրենց որդուն անօրինական են դատապարտել: Նրանք իրենց խնդրով դիմել են պատկան մարմիններին, սակայն ամենուր նրանց խնդրին ականջալուր չեն եղել:

Հայրը նշում է, որ պատրաստ է ինքնասպան լինել.«Ազատամարտիկ եմ ու էս երկրի համար արյուն եմ տվել, բայց որ արդարություն չգտնեմ՝ ինձ մոստից կգցեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ