Ես դեմ եմ բռնի խոշորացմանը. Թաթուլ Մանասերյանը հրավիրում է Կառավարությանը հաշվետվություն տալ (տեսանյութ)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հրավիրում է Կառավարությանը հաշվետվություն ներկայացնելու տարեկան գործունեության վերաբերյալ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Խնդրում եմ արձանագրել, որ լինում են խոստումներ, որոնք չեն կատարվում, համայնքների խոշորացման հետ կապված ունեցել ենք շատ խիստ զրույց վարչապետի ու նախարարի հետ, խոստացել են, որ քննարկում կլինի, բայց ուժային մեթոդով միացնում են այդ համայնքները: Ինձ համար դա փակված հարց չէ: Երկիրն արնաքամ է լինում, ու դա արնաքամ անող աղբյուրներից մեկն է: Ես դեմ եմ բռնի խոշորացմանը, որ այսօր արվում է: Եթե իրար հետ միացնում են ոչնչվով իրար հետ կապ չունեցող համայնքներ, դա անիմաստություն է»,-նշեց տնտեսագետը:
Նա ընդգծեց ևս մեկ անգամ, որ խոստում է եղել, սակայն դրանք անկատար են մնացել:
Լոռու նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը պիտի լինի կոլեգիալ մարմին, սակայն կան առաջնային ու երկրորդական նախարարներ, իսկ քաղաքականության մեջ իշխում է մի կուսակցություն: «Մենք պիտի հետապնդենք, որ Կառավարությունը հրաժարական տա, սակայն պիտի հասկանանք, թե այս ամենի քաղաքական պատասխանատվությունն ով է կրում, կոնկրետ վարչապետը, թե ամբողջ թիմը