19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հավատը լռության մեջ է /վիդեո/

Բանաստեղծ, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի համար հավատը բոլորովին այլ հարթություն է տեղափոխվում. «Ես հավատի մասին գերադասում եմ լռել, որովհետև հավատը իմ մոտ դոգմատիկ չի: Եթե դու դիմացինի հետ անկեղծ ես` ինքը քեզ չի խափի ու եթե խափի էլ, դու կիմանաս այդ մասին»,-մեզ հետ զրույցում ասաց Գրիգորյանը: Ռազմիկ Գրիգորյանի աշխարհում տիրապետողը անդորրն է, որը բռնկվում և բոցավառվում […]

Խոչընդոտել են ու «սպառնացել» ոստիկանի անվտանգությանը…

  2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման […]

«Սպարտակի» երկրպագուներն այրել են Թուրքիայի դրոշները, երբ Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում տեղի է ունեցել «Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» հանդիպումը, որի ժամանակ «Սպարտակի» երկրպագուներն այրել են Թուրքիայի դրոշները։ Նրանք սկսել են այրել Թուրքիայի դրոշները 60-րդ րոպեից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Մահմեդուհին դույլի մեջ խեղդել է իր 22 ամսական փոքրիկին

Նորվեգացի մահմեդական Յասմին Չադուրին դատարանում խոստովանել է , որ դույլի մեջ խեղդամահ է արել իր 22 ամսական փոքրիկին: Այս մասին հայտնում է BBC News-ը: Աղջիկն ասել է, որ երեխային սպանելու մտադրություն չի ունեցել: Ըստ  կնոջ՝ ինքը Skype-ով խոսելիս են եղել Մեծ Բրիտանիայի իր ծանոթներից մեկի հետ, իսկ փոքրիկն իր բարձր գոռոցով  իրենց անընդհատ խանգարելիս է եղել […]

Ճոյտը վնասվածքներ ո՞ւնի. մեկնաբանում է

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Էջմիածինի Զվարթնոց թաղամասում` «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում դեկտեմբերի 4-ի երեկոյան թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի   (Ճոյտ) մասնակցությամբ: Մեր ունեցած լուրերի համաձայն Հակոբ Հակոբյանը վիճաբանել է գազի գրասենյակի աշխատակիցների հետ: Փոխադարձ հարվածները հասել են այն աստիճանի, որ երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց: «Կինոնկար ենք նկարել ընդամենը»,-Henaran.am-ին ասաց Հակոբ Հակոբյանը: […]

Հայ մասնակիցը դուրս մնաց‎ Голос նախագծից /վիդեո/

Ռուսական Голос նախագծում նախօրեին տեղի ունեցավ քառորդ եզրափակիչ փուլի առաջին մասը։ Մարզիչ Բաստայի թիմից ելույթ ունեցավ մեր հայրենակից Սերգեյ Ուրումյանը, ով կատարեց “Ненавижу” երգը; Սերգեյի հետ եռյակում էին նաեւ մասնակիցներ Յուրի Մելնիկովը եւ Էրա Կաննը։ Արդյունքում Բաստայի տված միավորների եւ հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքով կիսաեզրափակիչ դուրս եկավ Էրա Կաննը, իսկ Սերգեյ Ուրումյանը դուրս մնաց նախագծից։

ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, կգործի 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

Պայթեցրել են գիշերային ակումբը․ 18 հոգի ողջ-ողջ այրվել է /վիդեո/

Այս գիշեր Կահիրեի գիշերային ակումբներից մեկը պայթեցրել են, ինչի հետեւանքով 18 հոգի ողջ-ողջ այրվել է։ Ինչպես հայտնի ՝ դարձել, ռումբը գործի է դրել ակումբի աշխատակիցներից մեկը, հայտնում է “Известия”-ն։ Ավելի ուշ պարզվել է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, 18 հոգի մահացել է, կան տասնյակ վիրավորներ։ Ոստիկանությունը ճշտում […]

Թուրքիան կարող է օգտագործել ԼՂՀ ճակատը Ռուսաստանին խոցելու համար.քաղաքագետ /վիդեո/

«Թուրքիայում պլանվորել էին, որ ռուսական ինքաթիռը կընկնի Թուրքիայի տարածքում, որը հնարավորություն կտա ճնշել ՌԴ-ին՝ զսպելով սիրիական առաջխաղացումը: Մինչդեռ ըստ նրա՝ դա տեղի չունցավ, Թուրքիան ձախողվեց իր պլաններում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղաքագետ Արամ Մանուկյանը: «Այդ պարագայում նրանք իրավունք կունենային միջազգային հանրության միջոցով ճնշում կատարել և սահմանափակել նրա գործունեությունը այն շրջակայքում, որտեղ […]

Ընտրողների ընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 1 օր առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված