08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սուրբ ծնունդին Հռոմի պապն աղոթել է խաղաղության համար

Այսօր ողջ աշխարհի քրիստոնյաների մեծ մասը նշում է Սուրբ ծնունդը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի բոլոր կաթոլիկներին շնորհավորել է Քրիստոսի Ծննդյան տոնի առթիվ։ Նա ներկայացրել է իր ՍուրբԾննդյան Urbi et Orbi («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական ուղերձը եւ օրհնությունը։

Այսօր, ուղիղ կեսօրին (Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին) Պապը հայտնվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում եւ, դիմելով հազարավոր հավատացյալներին, ովքեր հավաքվել էին հրապարակում, ասել է․ «Թանկագին եղբայրներ ու քույրեր, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Քրիստոսը ծնվեց մեզ համար», գրում է РИА Новости:

Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Սուրբ Ծնունդը մեծ ուրախության օր է բոլորի համար։ Նա աղոթել է խաղաղության համար։

«Տիրոջից խնդրենք, որ ՄԱԿ-ում ձեռք բերված համաձայնագիրը հնարավորինս շուտ օգնի՝ շտկելու ծանրագույն հումանիտար իրադրությունը Սիրիայում: Նաեւ շատ կարեւոր է, որ Լիբիայի վերաբերյալ համաձայնագիրը աջակցություն ստանա բոլորի կողմից, որպեսզի հաղթահարվեն այդ երկրին հետապնդող լուրջ տարաձայնություններն ու բռնությունները»,-ասել է պապը:

Հռոմի պապը աղոթել է նաեւ ահաբեկչության հրեշավոր գործողությունների զոհերի համար, որոնք վերջերս կատարվեցին Եգիպտոսի երկնքում, Բեյրութում, Փարիզում, Բամակոյում ու Թունիսում: Նա աղոթել է Ուկրաինայում խաղաղության համար, աղոթել է փախստականների համար, որոնք փախչում են պատերազմից, եւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օժանդակում են միգրանտների ու փախստականների տեղավորմանը, օգնելով նրանց՝ «արժանավայել ապագա կառուցել իրենց ու իրենց հարազատների համար։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ