28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր բնակարանների բանալիներ` մշակույթի գործիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությունը:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել hանրապետության նախագահի առաջարկությամբ մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին նոր բնակարաններ նվիրելը, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական և, տա Աստված, այնքան հնարավորություններ ունենանք, որ բնակարանի կարիք ունեցող վաստակաշատ մեր բոլոր գործիչներին օր առաջ կարողանանք ապահովել սեփական տանիքով: Թող նոր բնակարանները գալիք տարում նորանոր հաջողություններ բերեն ձեր ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Աշոտ Գալստյանն ու Հարություն Շախկյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված և կարևոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ ամանորյա անմոռանալի նվեր: Արվեստագետները նաև հավելել են, որ, շարունակելով իրենց աշխատանքը, անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երևանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։
Նշենք, որ Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին Երևան համայնքի  սեփականություն համարվող բնակարանները տրամադրելու որոշումները Երևանի ավագանին կայացրել է դեկտեմբերի 23-ին գումարած նիստում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ