28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 14-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-14:00 Մաշտոցի պող. 54, Կորյունի փ. 21, 23, 25 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արարատի մարզի` 10:00-12:00 Լանջանիստ, Զանգակատուն, Վարդաշատ և Ուրցալանջ գյուղերը մասնակի Ուրցալանջ գյուղի “Ղ-Տելեկոմ”, “ԱրմենՏել”, “Օրանժ-Արմենիա” ընկերությունների բջջային […]

ԻՊ-ը եզդի կանանց է վաճառում Այնթափի շուկայում, Թուրքիայի իշխանությունները լռում են

Թուրքիայի Անթեպ (Այնթափ) քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ստրուկների շուկայի հետ կապված հերթական դատական հայցն է ներկայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «siyasihaber1.org» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ֆելեքնազ Ուջան հարցում էր ներկայացրել ԹԱՄԺ, որին պետք է պատասխաներ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Սակայն […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 10.00-16.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Դաշտենցի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, […]

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իշխանություններին

ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական  կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի  հրապարակային հանձնառությունը […]

Դարձյալ առանց Փաշինյանի, դարձյալ առանց ՀԱԿ-ի

ՀԱԿ խմբակցությունը ԱԺ աշխատանքները բոյկոտեց նաև այսօր` դեկտեմբերի 14-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին: Հիշեցնենք, նախորդ քառօրյային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման դեմ քաղաքական բոյկոտի մասին, սակայն իր կոչին ականջալուր եղան միայն խմբակցության երկու պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը և Արամ Մանուկյանը, իսկ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը այդպես […]

Հայաստան տեղափոխեցին 6 տարվա հետախուզվողին

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Գալուստ Ա.-ն, ով 2009 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման […]

Ամեն օր մորգից տեղեկություն է գալիս` զինվոր է զոհվել. առանց պանիկայի պատրաստվենք

Այս պահին խրամատային պատերազմ է տեղի ունենում սահմանին և ամեն ինչ շատ ավելի բարդ է: Բաքվի ախորժակը բացվել է: Եթե նախկինում կրակոցները հրաձգային էին, այնուհետև ականանետերի ու նռնականետերի, ապա այժմ անցել են տանկային հարձակման: Քիչ անց չի բացառվում, որ հակառակորդը կկիրառի թնդանոթներ, նաև ավիացիա: Լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է և սխալ են այն քաղաքագետների հավաստիացումները, թե պատերազմ հնարավոր չէ: […]

Կսկսեն Սյունիքից

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը արդեն հրապարակել է մարզերում հանդիպումներ ունենալու ժամանակացույցը: Առաջին մարզը, որտեղ հանրահավաք-հանդիպումներ է հրավիրում «Նոր Հայաստան» ճակատը ամենաշատ «այո» քվեարկած մարզն է՝ Սյունիքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  ՀԽ մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ի՞նչ ակնկալիքներով են մարզեր գնում հարցին` Ավետիսյանը պատասխանեց. « Դեռ պետք է գնանք ժողովրդի հետ շփվենք, շփման կարիք […]

Նոր համագորածակցություն` առողջապահության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով դեկտեմբերի 13-15-ը  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թեհրան: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 13-ին կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը: Քննարկման առանցքում են եղել հանրային առողջապահական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև դեղերի արտադրության, արտահանման և […]

ԻՊ զինյալները Դաունի համախտանիշով 38 երեխայի են սպանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են Դաունի համախտանիշ ունեցող 38 երեխայի։ Այս երեխաների մեջ մասը ծնվել էին կամ այն կանանցից, ովքեր ապրում են ահաբեկիչների հետ կամ Մոսուլի բնակչուհիներից։ Սպանվածներից ամենամեծ 3 ամսական էր, փոքրը՝ երկու շաբաթական։ Երեխաներին կամ թույն են ներարկել կամ խեղդամահ արել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի