08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախի խորհրդարանում միմյանց լավ են հասկանում

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է 2015թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքներում ձեւավորված 6-րդ գումարման խորհրդարանի՝ մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի գործունեության հիմնական ուղղությունները:

Անցած 2 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է Ազգային ժողովի 6 լիագումար նիստ, ինչպես նաեւ 1 արտահերթ նստաշրջան: Պատգամավորների մասնակցությունը լիագումար ու հանձնաժողովների նիստերին աչքի է ընկել բարձր ակտիվությամբ: Ա. Ղուլյանն այս փաստը մեծամասամբ պայմանավորել  է խորհրդարանի՝ մշտական հիմունքներով աշխատելու հանգամանքով:

Նոր գումարման խորհրդարանի կողմից ընդունվել է 42 օրենք։ Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը` 51, որից 5-ը պատգամավորներինն էր, 46-ը` կառավարությանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինչպես նախորդ տարիներին, 6-րդ գումարման այս ընթացքում օրենսդիր-գործադիր համագործակցության հարցերը գտնվել են պատշաճ մակարդակի վրա։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ազգային ժողով մուտք գործած ու շրջանառության դրված բոլոր օրինագծերը եւ տարաբնույթ այլ փաստաթղթեր քննության են առնվել գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ՝ փոխըմբռնման մթնոլորտում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ