18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գիշերը սահմանին լարված է եղել. զոհեր ունենք

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների […]

222-ի հեռախոսազանգի սպառիչ պատասխան կամ լուծում է տրվել

Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում  Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 249 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 222-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր […]

Ծանր տակտիկական խոդ. Հրապարակ

«ԱՄՆ պետդեպի առաջարկը վաղը Բեռնում տեղի ունենալիք նախագահների հանդիպման նախօրյակին հենց այնպես չարվեց»,-ասաց բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով սահմանին տեղադրվելիք միջադեպերը, կրակոցները ֆիքսող զգայուն սարքերի մասին առաջարկը: Դա դեղին քարտ էր Ադրբեջանին, ընդ որում՝ ամերիկյան կողմը լավ է հասկանում, որ Ադրբեջանը չի համաձայնելու դրան, սակայն դա տակտիկական խոդ է՝ Ադրբեջանին Ռուսաստանից պոկելու, հասկացնելու, որ Լավրովի ծրագիրը […]

Պերմյակովն ունեցել է կոնկրետ պլան. Ժամանակ

Այսօր մեկնարկելու է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանությամբ սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը, որը, ինչպես տեղեկացրել ենք, կայանալու է ռուսական ռազմաբազայի տարածքում: Լուրեր են տարածվում, որ Պերմյակովը հոգեպես անկայուն վիճակում է: Այս կապակցությամբ նրա դատահոգեբանական փորձաքննություններին մասնակցած հոգեբան Էլդա Գրինը ասաց, որ նա հոգեպես առողջ վիճակում է և արարքը կատարելիս եւս սթափ […]

Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Ապարանի տարածաշրջանում մառախուղ է` տեսանելիությունը 40-50մ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ […]

12 տարի արցունքի մեջ. Արթուրը ցմահ դատապարտվեց 18 տարեկանում /վիդեո/

«Բանտերում անմեղ զոհեր կան» գրությամբ պաստառով ՀՀ Կառավարության մոտ էին եկել ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի հարազատները: Նրանք նշեցին, որ արդեն 12 տարի ամբողջ ընտանյոք հայտնվել են ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Արթուր Քոչարյանը դատապարտվել է 18 տարեկան հասակում զինվորական ծառայության ժամանակ՝ համածառայակցին սպանելու մեղադրանքով: «Մենք 11 կետից բաղկացած դիմում ենք ուղղել նախագահին և Արդարադատության նախարարին ու պատասխան […]

«Էլիտ Շանթ»-ի Յուրայի տանը տեղի ունեցած սպանության մութ կողմերը. Ժողովուրդ

Դեկտեմբերի 15-ին «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով բավականին ուշագրավ զարգացումներ են սկսել տեղի ունենալ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ մի տղամարդ, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է գործարար Գևորգ Սարգսյանը, ներխուժել է Ղարիբյանների տուն: Ընտանիքի անդամների հետ ծավալված կռվի արդյունքում Գևորգ Սարգսյանը սպանվել էր: Պաշտոնապես հայտնի դարձավ, […]

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 19-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոր Սահմանադրությամբ քաղաքացին այլևս չի կարող. Առավոտ

ՀՀ քաղաքացիներն այլևս իրավունք չեն ունենա Սահմանադրական դատարանում պաշտըպանել հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական և մշակութային իրաբունքները: ՀՀ իրավական դաշտում նման մտահոգություն կա: Օրինակ՝ քաղաքացիները չեն կարող ՍԴ-ում վիճարկել որևէ պատմամշակութային հուշարձանի քանդման, վերափոխման կամ տեղափոխման որոշումները, իրենց սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների, առողջության պահպանության և նվազագույն աշխատավարձի սահմանադրական նորմի խախտման դեպքերը: ՀՀ Սահմանադրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված