Աշխարհը թունավորվել է սպառման մոլուցքով․ Հռոմի պապը Սուրբ ծննդյան պատարագ է մատուցել
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ եւ առանձին եկեղեցիների ուղղափառներ, նշում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի ծնունդը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր Սուրբ ծնունդի պատարագ է մատուցել Վատիկանում։
Պատարագից հետո Պապը դիմել է մարդկանց ու հորդորել հիշել կյանքի կարեւոր արժեքների մասին։ Նա նշել է, որ աշխարհը թւոնավորված է սպառման մոլուցքով, գրում է bbc.com-ը։
Պապը արծարծել է իր համար կարեւոր գթասիրության, կարեկցանքի եւ արդարության թեմաները:
«Հասարակության մեջ, որը հաճախ է արբում սպառման մոլուցքով եւ վայելքների ծարավով, հարստությամբ ու վատնողությամբ, ինքնասիրահարվածությամբ ու ունայնությամբ, Քրիստոս մանկիկը հորդորում է մեզ ապրել ժուժկալ կյանքով, այլ կերպ ասած, պարզ կյանքով, որն անհրաժեշտ է տեսնելու ու հասկանալու՝ թե ինչն է կարեւոր»,- ասել է պապը:
Հռոմի պապի Սուրբ ծննդյան ժամերգությունը լսելու համար Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 10 հազար մարդ էր հավաքվել: