25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կրկին ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ին գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը` 6-8 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-ին […]

Ցուրտ կիրակի. Հայկական Ժամանակ

Հայաստանում տեղացած առատ ձյունը և ջերմաստիճանի նվազումը պայմանավորված է սկանդինավյան ցիկլոնի ներխուժմամբ: Հիդրոօթերևութաբանների կանխատսումներով` առաջիկա օրերին տեղումները կդադարեն, սակայն ջերմաստիճանը կշարունակի նվազել: Կիրակին կլինի ամենացուրտ օրը: Երևանում կգրանցվի գիշերը -8…-10, ցերեկը` 0… -2 աստիճան:

Ինչ հատուկ միջոցներ է կիրառել «Ալֆա»-ն մինչև ատամները զինված խմբին «շարքից հանելու» համար. Ժողովուրդ

Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց` նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել: Թերթը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչև […]

«Ուզում է էլի մաշվի». Ժողովուրդ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենց մարզի բնակիչները կողմնորոշվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում: Մեր դիտարկմանը, թե արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում մի քանի քաղաքական ուժեր պահանջում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում, մեր զրուցակիցն ասաց. «Մենք հանրաքվեից հետո նորմալ արդյունքներ ենք ունենալու, քարոզարշավը շատ նորմալ է ընթացել, չեմ կարծում, որ դժգոհություն […]

Ադրբեջանի կողքին ենք՝ հողերը հետ ստանալու հարցում․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան մեկնելուց առաջ օդանավակայանում տված ասուլիսի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինս նշել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են լինելու «հողերը հետ ստանալու հարցում»: «Ադրբեջանի օկուպացված հողերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը պարզ է և բացահայտ: Թուրքիան Ադրբեջանի կողքին է միջազգային իրավունքի տեսանկյունից […]

Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ. Նալբանդյան

Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ելույթ ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստին։ Պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և մեր խորին ցավակցությունը հայտնել Կալիֆորնիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահ Իվիցա Դաչիչին և նրա թիմին՝ կազմակերպության գործունեությանը տարվա ընթացքում նպաստելու […]

ՀՀԿ-ի սպասելիքը /վիդեո/

Իշխող Հանրապետականի խոսնակը ճիշտ չի համարում հանրաքվեի արդյունքների մասին խոսել հաղթանակ կամ պարտություն եզրույթներով: Գերադասում է անվանել հաջողություն:  «Այո»-ն կհաջողի, թե «ոչ»-ը. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրդ գիտեք, որ «այո»-ն անհամեմատ մեծ հաջողության կհասնի, որովհետև պետք է պարզապես նայել ոչ թե դուր գալու կամ չգալու տեսանկյունից, այլ վերցնել այդ երկու փաստաթղթերը և համեմատել. Մանրամասները՝ տեսանյութում

Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ. Սերժ Սարգսյան

Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն– Պարո՛ն Նախագահ, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, խոսել են սահմանադրական փոփոխությունների այս նախագծի մասին, և երկուսն էլ դեմ են արտահայտվել: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է, անվանել է այն […]

««Ժպիտի Գարիկը» հարսանիքներին ավելի շատ հաջողություններ ունի, քան իրենք իրենց հանրահավաքում» /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց «ոչ»-ի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իրենք հաղթել են.: «Այդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքին: Մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին: «Ժպիտի Գարիկն» այդ հարսանիքների ժամանակ ավելի շատ հաջողություններ ունի, քան իրենք իրենց հանրահավաքում»: Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի