19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի և Մկոյի յուրահատուկ շնորհավորանքը՝ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրվա առթիվ /վիդեո/

Այսօր երգիչ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է։ Թաթան ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին։ Երգչի Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչ օրիգինալ կերպով են երկու տարի առաջ Թաթայի ծնունդը շնորհավորել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան եւ Մկոն։

Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահըպարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին: Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես […]

Պատգամավորի աշխատավարձը շատ չէ

2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ շատ խոսվեց պետական միջոցների անարդյունավետ կառավարման մասին: Այդ առիթով խոսեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ: Հարցին, որ բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկում էին կրճատել պատգամավորների ծախսերը և այդ գումարներն ուղղել առողջապահական ոլորտ: Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանեց. «Ես այն կարծիքին չեմ, որ պատգամավորին տրվող գումարներն այնքան շատ են, որ պետք է […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել

Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել։ Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան […]

Աշակերտը ծեծելով սպանել է մորը, ով հանդիմանել էր իրեն վատ գնահատականի համար

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Նովոսիբիրսկում։ 14-ամյա տղան փայտով այնքան է ծեծել մորը, մինչեւ նա մահացել է։ Նման հանցագործության պատճառ է դարձել այն, որ մայրը քննադատել է իրեն վատ գնահատականների համար, հայտնում է НГС.НОВОСТИ-ն։ Տղան մի քանի անգամ հարվածել է 40-ամյա մոր գլխին, ինչից հետո նա տեղում մահացել է։ Այժմ տղան ձերբակալված է, նա ընդունել […]

Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածում. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  իր ֆեյսբուքի էջում գրառել է. «Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով: Ինչպես արդեն […]

Տարածաշրջանի միակ հայաբնակ գյուղը հայաթափվում է

Վրաստանի Մառնեուլիի շրջանի գյուղերում կողք կողքի հայեր ու թուրքեր են բնակվում: Գյուղեր կան, որ միայն թուքեր են բնակվում, իսկ միակ գյուղը, որտեղ միմիայն հայեր են, Գյուլուբաղն է, որի անունը սակայն, նույնպես թուրքական է. թարգմանաբար այն վարդայգի է նշանակում: Դեռ խորհրդային տարիներից ղեկավար մարմիններն այստեղ պարբերաբար փորձել են թուրքեր բնակեցնել, բայց տեղացիների համառ ջանքերի արդյունքում գյուղում […]

Գումար գողացած կինը ներկայացավ

Նոյեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել 1978 թ. ծնված Ստելլա Մ.-ի պայուսակից գումար գողանալու մասին: Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

Ոսկերչության մեջ հայերը նույնն են, ինչ շվեյցարացիները՝ ժամագործության․ Պիեռ Աքելյան․հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Հալեպում ծնված, Մոնրեալում մեծացած կանադահայ ձեռնարկատեր ու ոսկերչական բիզնեսի ներկայացուցիչ Պիեռ Աքելյանը համաշխարհային գործունեություն է ծավալում։ Նա պահպանում է հայկական ոսկերչության ժառանգությունն ու այդ գիտելիքը տարածում եւ փոխանցում ոսկերիչների ապագա սերունդներին։ Պիեռը վստահ է, որ «ոսկերչության մեջ հայերը նույնն են, ինչ շվեյցարացիները՝ ժամագործության», գրում է 100LIVES.COM-ը։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռը՝ Պիեռը, վերցրել է այն, ինչը ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված