Հույսը՝ մութ ժամանակներում․ Մեծ Բրիտանիայի թագուհու Սուրբ ծննդյան խոսքը

Այսօր՝ կաթոլիկ աշխարհի Սուրբ ծնունդի օրը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ իր ավանդական ուղերձն է հղել։ Նա ասել է, որ այսօր ժամանակն է հիշել այն ամենը, ինչի համար մենք շնորհակալ ենք։
«Այս տարի աշխարհը ստիպված էր դիմադրել «մութ ժամանակների»։ Բայց Աստվածաշնչում ասվում է՝ «Եւ լույսը շողում է մթության մեջ, եւ մթությունը չի գրավել այն»։
Թագուհին շնորհավորել է նաեւ մարդկանց, «ովքեր սեր եւ երջանկություն են բերում մեր կյանք», առաջին հերթին՝ ընտանիքին։