19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի

Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները լիարժեք կարող են մասնակցել հանրաքվեին: Նրանց համար ԿԸՀ-ն թողարկել է երկու ձեռնարկ: Առաջինը մեծ չափերով ու խոշոր տառերով է, մյուսը` Բրալյան այբուբենով: Տեսողության խնդիր ունեցող ընտրողների համար պատրաստվել են նաև քվեարկության թերթիկների հատուկ կաղապարներ: Սահմանադրությունում փոփոխությունների մասին հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի: Նրանցից 700-ը կքվեարկի մեծ տառատեսակով հատուկ քվեաթերթիկներով, […]

Եղվարդում միշտ խաղաղ է. առաջին ընտրողը լռեց/վիդեո/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 28/01 տեղամասը ընտրողների առաջ իր դռները բացեց ճիշտ ժամանակին: Առաջին ընտրողը ընտրեց  8:00-ից մի քանի րոպե անց: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրը դեռ նոր է սկսվում, և ինքը ակտիվություն է ակնկալում. «Դե, ցուրտ է բավականին, կիրակի օր է, մարդիկ կգան անպայման: Առավոտը նորմալ […]

Ահազանգեր

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի հանրագրում գրում է. «Ահազանգեր ենք ստանում տարբեր ընտրատեղամասերից, որ խոչընդոտվում է դիտորդների աշխատանքը, նրանց թույլ չի տրվում գրանցելու մասնկաիցների հերթական համարները. Տեղեկացնում եմ, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության […]

Լրագրողներն ու դիտորդները իրավունք ունեն

Հոդված 22. Դիտորդական առաքելության իրավունքը Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝ ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները. բ) հասարակական կազմակերպությունները. գ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության եւ հավատարմագրման կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը: Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Հոդված 23. Դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների […]

Թող խաղաղվեն ժիրայր սեֆիլյանները. ոստիկանապետի «օպերատիվ շունչն իրեն չի խաբում»

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 9/14 ընտրատեղամասի առաջին ընտրողը ոստիկանապետՎլադիմիր Գասպարյանն էր: Ասաց` քվեարկել է «Հանուն Հայաստանի զարգացման»: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ հանրահավաքն առաջնորդի, նորից կգնա՞ք աղոթելու, ինչպես նրան «արջի ծառայություն» մատուցեցիք: Լրագրողի հարցին ոստիկանապետը պատասխանել է` որևէ մեկին ծառայություն չի մատուցում բացի իր հայրենիքից, իսկ աղոթելուց պետք չէ ամաչել, ինքն աղոթում է օրը տասնյակ […]

Ծնվել է Քիմ Քարդաշյանի որդին /ֆոտո/

  Նախօրեին կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ է եկել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին։ Քիմը ստիպված է եղել դիմել կեսարյան հատման, քանի որ երեխայի դիրքը սխալ է եղել: Երեխան ծնվել է ժամկետից մի փոքր շուտ՝ 37-րդ շաբաթում, սակայն թե նա, թե մայրիկն իրեն լավ են զգում: Նորածինը զույգի երկրորդ երեխան է։ […]

Դիտորդների քանակը 3 անգամ կրճատվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նախանշված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների ցանկը: Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող միջազգային կազմակերպությունների թիվը 6-ն է՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում գրանցված 12-ի փոխարեն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն միջազգային վեց դիտորդական կազմակերպություններ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 23 դիտորդներ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ […]

Հանձնաժողովի 141 անդամներ չեն ներկայացել ընտատեղամասեր. Մուկուչյան

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց առաջին տվյալները: Նրա փոխանցմամբ՝ ժամը 08:00-ի դրությամբ` 1997 տեղամասից բացվել է 1989 տեղամաս և ձևավորվել է նույնքան տեղամասային հանձնաժողով: Մյուս ութ տեղամասերից մի քանիսը, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, կբացվեն 11:00-ին, իսկ մնացածները՝ 17:00-ին: ԿԸՀ նախագահի խոսքով՝ ստացված տվյալների համաձայն՝ առավոտյան ընտրական տեղամաս […]

Որքան մասնակցություն է պետք հանրաքվեն կայացած համարելու համար

Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում նշված է. «Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»: 2013թ. նախագահական ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2 527 822: Եթե նկատի առնենք, որ այս թիվը էական փոփոխությունների չէր ենթարկվի մի քանի տարում, ապա հանրաքվեն կայացած կհամարվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված