04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՍԴՀԿ-ն կմասնակցի՞ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին

Henaran.am-ը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանից փորձեց պարզել, թե ՍԴՀԿ-ն՝ որպես արտախորհրդարանական ուժ, պատրաստվո՞ւմ է 2017 թ-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ գաղափարախոսությամբ են մասնակցելու.

«Մեր գաղափարախոսությունը 2017 թ-ին ևս չի փոխվի, ինչպես և չի փոխվել 128 տարիների ընթացքում: Իհրակե, պատրաստվում ենք  մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Թե ինչպիսի ձևով կամ բովանդակությամբ, այս պահին այդ մասին խոսելն ավելորդ է»:

Մեր այն հարցին, թե այս պահի դրությամբ կա՞ որոշակի «ճանապարհային քարտեզ»՝ դեպի խորհրդարան, կամ համագորակցություն քաղաքական այլ ուժերի հետ, ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց. «Բացարձակապես: Մենք ունենք լավ ընկերներ, բայց, քաղաքական առումով, որևիցե ճանապարհ չի ստեղծվել: Կարող եմ ասել՝ 2017 թ-ին ընդառաջ՝ ամեն բան հստակ կլինի»:

Նարեկ Գալստյանը շեշտեց, որ իրենք օլիգարխիայի, սոցիալական անհավասարությունների դեմ պայքարող մարդիկ են, և եթե անգամ լինի որևիցե միավորում ինչ-ինչ քաղաքական ուժերի հետ, ապա դա արհեստական չի լինի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ