Խոշոր վթար Դոնի-Ռոստովում․ զոհվածների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան
Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ի պաշտոնական կայքը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970 թ. Ս. Կ.-ը և 1985 թ. ծնված Է. Պ.-ը:
ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ռուսական lifenews-ի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել վազանցի փորձի արդյունքում։ «Մազդա»-ի վարորդը փորձել է վազանցել ВАЗ-2114 մեքենային ու հարվածել է դիմացից եկող մեքենային, որն էլ իր հերթին հարվածել է ВАЗ-2114-ին։
Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկաններն ու փրկարարները։