11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի հանդեպ

Ադրբեջանի Միլի մեջլիսի Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը  օրենսդրական նոր նախագիծ է ներկայացրել՝ ի պատասխան ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի օրինագծի։ Այդ օրինագիծը ներկայացվել էր օրերս՝ ԱՆ Պետդեպում, եւ դրանով առաջարկվում էր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարումների համար։

Ռովշան Ռզաևը իր օրինագծում առաջարկում է վիզային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանը վարկաբեկող ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների, կոնգրեսականների եւ այլ անձանց նկատմամբ։ Նա առաջարկում է նաեւ խզել Ադրբեջանի պետական կառույցների բոլոր կապերն ամերիկյան ընկերությունների հետ, հրաժարվել համագործակցությունից։

Հարկ է նշել, որ այս նախագիծը դեռեւս մեջլիս չի մտել։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ