29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղ է օրն անցկացնում Սեյրան Օհանյանի կինը. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում։ Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում։

Նշվում է, որ Ռ. Խաչատրյանի «աշխատասենյակն» իր շքեղությամբ որեւէ բանով չի զիջում ամուսնու աշխատանքային պայմաններին։ Այս առիթով թերթը զրուցեց Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝պարզելու համար, թե ինչու է Ռ. Խաչատրյանն, իր օրը ՊՆ շենքում անցկացնում։

Սեր զրուցակիցը հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով «Նախ շատ կատեգորիկ դեմ եմ պաշտպանության նախարարի ընտանիքի վերաբերյալ նման քննարկումներին։ Իսկ երկրորդն էլ, դա աբսուրդ է. Սեյրան Օհանյանը առանձին մասնաբաժնում է նստում, նման սենյակ չկա։ Պաշտ
պանության նախարարության շենքում Սեյրան Օհանյանի կինը չի նստում»։

Օրվա ամբողջական լրազամբյուղին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ