17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Թուրք-ադրբեջանական դաշինք ընդդեմ Ղարաբաղի. Վրաստանը միանում է

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Պաշտոնապես հայտարարվել է, թե նախարարները քննարկել են եռակողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր, հայտնում է RUSARMINFO-ն։

Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը ասել է, որ սա փորձ է Անդրկովկասում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ինչ-որ դաշինքի տպավորություն թողնելու։

«Թուրք-ադրբեջանական դաշինքը գործում է միայն մեկ հարցով՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի։ Մնացած հարցերում Անկարան ու Բաքուն դժվար են փոխզիջման գնում։ Վրաստանն էլ փորձում է օգտագործել ռուս-թուրքական հակամարտությունը՝ իր քաղաքական կարգավիճակը բարձրացնելու համար»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ Թուրքիայի ազդեցության բարձրացումը տարածաշրջանի վրա բացասական ազդեցություն կունենա առաջին հերթին Վրաստանի վրա։ Փորձագետը նշել է նաեւ, որ այս եռակողմ դաշինքը ապագա չունի, եւ բարձր հայտարարություններից հետո ոչ մի զգալի քայլ տեղի չի ունենա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ