Ինչպե՞ս հաղթահարել ամաչկոտությունը, համեստությունն ու անվստահությունը

Հուզմունքը մարդու համար սովորական ռեակցիա (հակազդեցություն) է բազմաթիվ կենսական հանգամանքներում` անսովոր իրավիճակներում, անծանոթ մարդկանց հետ հանդիպելիս, իշխանության ներկայացուցիչների կամ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Մարդը, ստանձնելով իր համար նոր մի դեր, անհանգստանում է` սպասելով իր հատկությունների գնահատականին շրջապատի կողմից, նոր ծանոթություն ստեղծելիս, ժամադրություն նշանակելիս, մերժում ստանալիս, սեռական մերձեցման պահին և այլն… Ըստ մի հետազոտության` հարցումների ենթարկված չափահաս մարդկանց […]