17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սանտա Կլաուսը խանութ է կողոպտել

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Սանտա Կլաուսի հագուստով մի տղամարդ կողոպտել է առեւտրի կենտրոնում տեղակայված խանութը: Ոստիկանությունն այժմ փորձում է գտնել չարագործի հետքը:

“Սանտան” առեւտրի կենտրոն է ներխուժել, երբ դրա ներսում գտնվող խանութն արդեն փակ է եղել: Նա կոտրել է խանութի դուռը, բացել չհրկիզվող պահարանը եւ, վերցնելով կանխիկ գումարը, դուրս է եկել: Որքան գումար է հանվել հաստատությունից, հայտնի չէ:

Սանտա Կլաուսին նկատել են առեւտրի կենտրոնից դուրս գալիս` սայլակի մեջ ծանր պարկը դրած, որի մեջ էլ հենց գումարն է եղել: Նրան ֆիքսել են խանութի տեսախցիկները, սակայն տղամարդու դեմքը հնարավոր չի եղել նշմարել` խիտ մորուքի պատճառով: 

Նման հանցագործություններ ամանորի շեմին հաճախակի են լինում: Հանցագործները հագնում են Սանտայի, եղջերուների կամ այլ ամանորյա կերպարների հագուստ եւ գողություններ անում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ