17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Աշխարհի վերջ”-ի օրը մայաները մեծ վնաս են կրել

“Աշխարհի վերջի”-ի օրը, որն ըստ մայաների օրացույցի իբր թե պետք է դեկտեմբերի 21-ին տեղի ունենար, զբոսաշրջիկները վնասել են մայաների հինավուրց եկեղեցին Գվատեմալայում, գրում է “AFP”-ը:

Զբոսաշրջիկների մի մեծ խումբ միաժամանակ բարձրացել է Տիկալ քաղաքում գտնվող քարե բուրգերից մեկի վրա, չնայած որ դա խստիվ արգելված է: Տարածքի հսկիչ Օսվալդո Գոմեսը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ վնաս է հասցվել բուրգին, սակայն նշել է, որ վնասված մասերը վերականգնելը հնարավոր չէ:

Դեկտեմբերի 21-ին Տիկալ քաղաք է այցելել 7 հազար մարդ: Այդ օրը մայաների հոգեւորականները հին դարաշրջանի հրաժեշտի ծիսակատարություն են անցկացրել: Լուսաբացին նրանք ջահեր են վառել, որպեսզի դիմավորեն նոր դարաշրջանի գալուստը:

Տիկալ քաղաքը գտնվում է Գվատեմալա քաղաքից 550 կմ հեռավորության վրա: Այն մայաների ամենախոշոր քաղաքներից մեկն է: 1-9-րդ դարերում Տիկալը մայաների քաղաքակրթության կարեւորագույն կենտրոններից է եղել: Ծաղկուն շրջանում քաղաքի բնակչությունը 60-80 հազարի է հասել: 10-րդ դարում հնդկացի մայաները լքել են Տիկալը: 1979-ին Տիկալը եւ նրա արվարձանները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ամեն տարի քաղաքի ավիրակները մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ