02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոլիվուդյան զույգը պաշտոնապես կբաժանվի /ֆոտո/

Հոլիվուդյան դերասան Էշթոն Քետչերը, ում հետ բաժանման պատճառով դերասանուհի Դեմի Մուրը երկար ժամանակ սթրեսային վիճակում էր գտնվում, ապահարզանի դիմում է ներկայացրել դատարան:

Մուրի եւ Քետչերի հարսանիքը կայացավ 2005-ի սեպտեմբերին: Մինչ այդ հոլիվուդյան զույգը հանդիպում էր 2 տարի: Իրենց համատեղ կյանքի ընթացքում դերասանները հիմնեցին “The Demi And Ashton Foundation”, որի գործունեությունն ուղղված է ողջ աշխարհում սեքսուալ ստրկության դեմ:

2011-ի աշնանը ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ զույգը որոշել է բաժանվել, սակայն նրանցից ոչ մեկը ապահարզանի կոնկրետ քայլեր չէր ձեռնարկում: Դեմի Մուրն այդ առիթով ասել էր, որ “կան որոշակի արժեքներ եւ շփումներ, որոնք ինքը սուրբ է համարում, եւ դրա համար էլ ժամանակն է առաջ շարժվել”: Ի պատասխան դրա` Քետչերն իր թվիթերյան էջում գրել էր, որ միշտ էլ սիրով է հիշելու Դեմիի հետ անցկացրած ժամանակը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` նրանց բաժանման պատճառ էին դարձել դերասանի բազմաթիվ դավաճանությունները:

Քետչերի համար դա առաջին ամուսնությունն էր, Դեմիի համար` 3-րդ: Իր 2-րդ ամուսնու` դերասան Բրյուս Ուիլլիսի հետ 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում Դեմին 3 դուստր ունեցավ:

Դեմի Մուրին համաշխարահային հռչակ բերեց “Ուրվականը” ֆիլմը: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են նաեւ “Զինվոր Ջեյնը“ եւ “Սթրիփթիզ”-ը: Քետչերը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է “Մի անգամ Վեգասում”: Ներկա պահին նա նկարահանում է ”2 ու կես մարդ” սերիալում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ