Անի Քոչարը վերադարձել է պոդիում /ֆոտո/
Անի Քոչարը թոշակի անցնել դեռ չի պատրաստվում:
Ավելի քան երեք տարվա դադարից հետո նա կրկին մասնակցեց նորաձեւության ցուցադրության: Ամուսնությունից եւ բալիկ ունենալուց հետո “LHarmony” նորաձեւության տան ցուցադրությունը նրա առաջին բեմելն ու վերադարձն էին:
“Անկեղծ ասած շատ անակնկալ կերպով եղավ վերադարձս, որի մասին որոշումը կայացրել եմ ցուցադրությունից հաշված օրեր առաջ: Լինելով չափազանց զգացմունքային` հուզական որոշում եմ կայացրել. պարզապես կարոտել էի պոդիումը, նորաձեւության աշխարհն ու այն հուզումները, որ ունենում եմ բեմում եւ բեմ բարձրանալիս: Ես բոլորովին այլ կերպ եմ վերաբերում այդ ամենին: Նորաեւությունն ինձ համար արվեստ է, իսկ ես, որպես մանեքենուհի, այն մատուցողներից մեկը: Իհարկե, մտավախություն ունեի` արդյոք ամեն բան լավ կստացվի՞, քանի որ դադարս փոքր-ինչ երկար տեւեց, եւ ոմանց համար ես այլեւս նախկին մանեքենուհի էի”,- անկեղծացավ Անին:
Քոչարը մանեքենուհու կարիերան սկսել է 2000-ականներին, մասնակցել է հարյուրավոր ցուցադրությունների Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, եղել է մի շարք ապրանքանիշերի դեմք, բայց այդ ամենը կարծես անցյալում էր, եւ թվում էր, թե Անին այլեւս չի ներկայանա որպես մանեքենուհի: Բայց նա, ինչպես միշտ, անկանխատեսելի է:
Արդյոք սա մեծ վերադարձ է. այս հարցին ի պատասխան` Անին նշեց, որ չի կարող միանշանակ ասել, եւ որ ամեն բան ժամանակը ցույց կտա, քանի որ միայնակ որոշում կայացնել չի կարող: Եթե պահանջարկ լինի, ստանա լավ առաջարկներ, գուցե եւ շարունակի աշխատել նաեւ որպես մոդել:
“Մեր երկրում, ցավոք, հաճախ չեն կազմակերպվում նորաձեւության ցուցադրություններ, եւ հեղինակավոր հայ փոքրաթիվ մոդելավորողները չեն կարող ամեն շաբաթ կամ ամիս ցուցադրություններ ունենալ: Փոքր երկրում էլ փոքրիկ նորաձեւության ինդուստրիա է, եթե կարելի է այդպես ասել, այնպես որ հաճախ հանդես չեմ գա, բայց ինպես նշել էի վերջերս տված հարցազրույցներից մեկում, ես ինձ նախկին մանեքենուհի չեմ համարում եւ թոշակի անցնելու համար կարծում եմ` դեռեւս վաղ է: Ինձ հետաքրքիր է այսօրվա “ֆեյշն” ոլորտը, այն շատ տարբերվում է 10 տարի առաջվանից, երբ ես ամենապահանջարկված եւ շատ աշխատող մոդելներից էի: Ես ցանկանում եմ ինձ համար բացահայտել նաեւ այսօրվա` արդի ասպարեզը:
Շնորհակալ եմ հայ լավագույն մոդելագործներից մեկին` Միքայել Դանիելյանին, որ ինձ հիշեցրեց իմ կոչումներից մեկի մասին եւ առիթ տվեց թարմացնելու ինձ համար շատ կարեւոր զգացողությունները: Վերջին ցուցադրությունն ու համագործակցությունը եղել էր “Զատիկ” հայկական հեղինակավոր ապրանքանիշի հետ. այնպես որ հացրել էի մի լավ կարոտել մոդելային իրարանցումն ու պոդիումի շնորհած հուզմունքը”,- եզրափակեց Անի Քոչարը:
“Անի Քոչար Փրոդաքշն”