17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղցկեղով հիվանդ երեխան համալրել է ԶՈՒ շարքերը /ֆոտո/

Քաղցկեղով հիվանդ տղան հայրենիքին հավատարմության երդում է տվել եւ իսկական զինվոր դարձել: 

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի ոստիկանության ռազմական հրամանատարությունն այդ կերպ իրագործել է 10-ամյա Կալիլ Կուարլեզի երազանքը, գրում է “LifeNews”-ը:

Երեխայի սարասփելի հիվանդության մասին հայտնի է դարձել 2011-ին: Հիվանդությունն արագ է զարգացել: Ոչ քիմիաթերապիայի կուրսը, ոչ էլ վիրահատությունը կամ ճառագայթումը շոշափելի արդյունք չեն տվել: Որդուն փրկելու բոլոր անիմաստ ջանքերից հետո Կալիլի մայրը որոշել է հրաժարվել բուժումից, որպեսզի երեխան կարողանա գոնե որոշ ժամանակ նորմալ կյանքով ապրել:

Այդ ողջ ընթացքում Կալիլին ոգեւորել է բանակի հանդեպ նրա սերը: Նա համոզված է եղել, որ զինվոր է դառնալու, երբ մեծանա: Դեկտեմբերի 19-ին Կալիլին հայտնել են, որ նրա համար անակնկալ է պատարստված: Կապիտան Բրենդոն Քրոուֆորդն իր զինակիցների հետ ժամանել է Քուվեյթից եւ Կալիլին ներառել է ԱՄՆ զինված ուժերի շարքերը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ