17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Բրիթնի Սփիրսը շոուին ներկայացել է տնային տնտեսուհու տեսքով /ֆոտո/

Ըստ “Forbes”-ի` Բրիթնի Սփիրսն այս տարի դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհին: Նրա հոնորորները հասել են 58 մլն դոլարի, ինչը գերազանցում է Մադոննայի եւ Լեդի Գագայի եկամուտները: Սակայն ծանր աշխատանքը բացասաբար է ազդել երգչուհու արտաքին տեսքի եւ առողջության վրա: Երկրպագուները նշում են, որ նրա դեմքին արդեն կնճիռներ կան, թեկուզ եւ հազիվ նկատելի: Սակայն խնդիրները ոչ միայն դեմքի հետ են:

Օրերս արեւմտյան ԶԼՄ-ները գրել էին, որ “CBS” երեկոյան շոուի ժամանակ Բրիթնին ավելի շատ տնային տնտեսուհու է նմանվել, քան աստղի:

Նա հայտնվել է սեւ ատլասե զգեստով եւ տարօրինակ սանրվածքով` անիմաստ երկար ծայրերով, որոնց գույնը տարբերվել է մազարմատների գույնից: Գեղեցկության մասնագետները միանգամից հայտարարել են, որ աստղը կեղծամ է կրում:

Բրիթնին եւս իրեն կաշկանդված է զգացել: Երբ տեսախցիկները ուղղվել են նրա կողմը, նա սկսել  է ծամածռություններ անել` փորձելով թաքցնել իր անվստահությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ