Դատարանը դերասանուհուն պաշտպանել է մոլեռանդ երկրպագուից

Լոս Անջելեսի դատարանը պաշտպանել է դերասանուհի Քիրսթեն Դանսթին նրան հետեւող ֆրանսիացի երկրպագուից, հայտնում է “Reuters”-ը: Դատարանի որոշման համաձայն` Ժան-Քրիստոֆ Պրուդոն 90 մետրից մոտ չպետք է մոտենա դերասանուհուն: 51-ամյա ֆրանսիացին 29-ամյա Դանսթին սիրո խոստովանությամբ ավելի քան 50 նամակ է ուղարկել: “Սիրելիից” պատասխան չստանալաով` նա որոշել է ժամանել ԱՄՆ եւ անձամբ հանդիպել նրան: Դերասանուհուն տեսնել չի հաջողվել, […]