20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բեյոնսեն մայրիկ է դարձել

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դուստր է ունեցել, հայտնել է “The New York Daily News”-ը: Նորածնին  անվանել են Այվի Բլյու Քարտեր:

Բեյոնսեն Մանհեթենի Լենոքս-Հիլ հիվանդանոցում գրանցվել է որպես Ինգրիդ Ջեքսոն: Նա եւ իր ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, 1,3 մլն դոլարով վարձել են հիվանդանոցի մի ամբողջ հարկը: Զույգն ամեն ինչ արել է, որպեսզի պահպանի երեխայի եւ իրենց անվտանգությունը:

Այն մասնաշենքում, որտեղ գտնվում է երգչուհին, հավելյալ խստություն է սահմանվել: Աշխատակիցներից նույնիսկ պահանջել են մուտքի մոտ հանձնել բջջային հեռախոսները:

Բեյոնսեի հղիության մասին հայտնի դարձավ 2011-ի օգոստոսին` MTV Video Awards-ի ժամանակ: Այդ նորությունը իր տարածման արագությամբ ռեկորդ է սահմանել “Twitter”-ում: Միկրոբլոգներում այս թեմայի շուրջ վայրկյանում 8868 հաղորդագրություն է հայտնվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ