Հայտնագործվել է աշխարհի ամենափոքր գորտը

Պապուա -Նոր Գվինեայի ջունգլիներում գիտնականները գտել են աշխարհի ամենափոքր գորտը: Նրա երկարությունն ընդամենը 7 մմ է: Մուգ դարչնագույն կենդանու փոքր չափսերը թույլ են տալիս նրան որս անել անտառի խորքերում թափված տերեւների կույտերի մեջ: Հայտնագործությունը գրեթե պատահական է եղել: Գիտնականները անտառ են գնացել `ձայնագրելու գորտերի ձայնը, սակայն կողմնակի ձայները` անմիջապես նրանց ոտքերի տակ, ուշադրություն են գրավել: […]