03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիետնամցու 90կգ-անոց ուռուցքը հեռացվել է

Բժիշկները հեռացրել են վիետնամցու 90 կիլոգրամանոց ուռուցքը:

Նգուեն Դույ Հային հայտնել է, որ ուռուցքն իր մոտ առաջացել է վաղ մանկության տարիներին եւ գնալով ավելի է մեծացել: 17 տարեկանում կատարած ոտքի հատումը ծնկից ներքեւ ցանկալի արդյունքը չի տվել, իսկ նոր գոյացությունը դարձել է 90 կգ, ինչը գերազանցում է վիետնամցու մարմնի քաշն` առանց ուռուցքի:

32-ամյա տղամարդուն վիրահատել են մի խումբ բժիշկներ` ամերիկացի Մաքքեյ Մաքքինոնի ղեկավարութամբ: Վերջինս 2004-ին հաջողությամբ հեռացրել է մի ռումինացի կնոջ 76 կգ-անոց ուռուցքը:

Վիրահատությունը տեւել է 12 ժամ, այժմ տղամարդու վիճակը կայուն է գնահատվում: Նա վերականգնողական բուժման կուրս է անցնում: Բժիշկները հայտնել են, որ ուռուցքը նմանօրինակը չի ունեցել Վիետնամի բժշկության պատմության մեջ:

Մաքքինոնը վիրահատությունը կատարել է անվճար, իսկ մնացած ծախսերը հոգացել են նվիրատվությունների շնորհիվ: Ուռուցքի պատճառով Հաին չի կարողացել աշխատել եւ ամբողջովին կախված է եղել տարեց մորից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ