05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնագործվել է աշխարհի ամենափոքր գորտը

Պապուա -Նոր Գվինեայի ջունգլիներում գիտնականները գտել են աշխարհի ամենափոքր գորտը: Նրա երկարությունն ընդամենը 7 մմ է:

Մուգ դարչնագույն կենդանու փոքր չափսերը թույլ են տալիս նրան որս անել անտառի խորքերում թափված տերեւների կույտերի մեջ:

Հայտնագործությունը գրեթե պատահական է եղել: Գիտնականները անտառ են գնացել `ձայնագրելու գորտերի ձայնը, սակայն կողմնակի ձայները` անմիջապես նրանց ոտքերի տակ, ուշադրություն են գրավել: Գիտնականները մի կողմ են տարել տերեւները եւ հայտնաբերել փոքրիկ արարածներին:

Անցյալ տարի  ամերիկացի հետազոտող Ֆրեդ Կրաուսը հայտնել էր նույն Պապուա -Նոր Գվինեայում 8-9 մմ-անոց գորտերի հայտնագործման մասին: Մինչ այդ ռեկորդային փոքր չափսերի գորտեր գտել էին Անդերում եւ Հնդկաստանում, դրանց չափսերը տատանվում էին 10-12 մմ-ի սահմաններում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ