17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Բրիտանական թագավորական կալվածքում դիակ է հայտնաբերվել

Բրիտանական ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ պարզվել է Անգլիայի Նորֆոլք կոմսության Սենդրինհեմ կալվածքից ոչ հեռու գտնված դիակի ինքնությունը: Ինչպես հայտնել է Associated Press-ը, մահացածը 17-ամյա Ալիսա Դմիտրիեւան է, որը կորել էր դեռեւս 2011-ի օգոստոսին:

Դեռահասը ռուսական ծագումով Լատվիայի բնակիչ է, որն ընտանիքի հետ բնակվում էր Ուիսբիչ քաղաքում: Նա կորել էր Քինգս-Լին քաղաքում, ուր մեկնել էր քոլեջում սովորելու համար փաստաթղթեր հանձնելու:

Թագավորական ընտանիքը Ծննդյան տոների արձակուրդն ավանդաբար անց է կացնում Սենդրինհեմում: Ըստ նախնական վարկածի` աղջիկը պատահաբար կարող էր սպանված լինել թագավորական որսի ժամանակ, սակայն մասնագետները պարզել են, որ մահը վրա է հասել մինչ որսորդության սկիզբը:

Դեռեւս որեւէ պաշտոնական  հայտարարություն չի արվել, սակայն ոստիկանները համոզված են, որ աղջկան սպանել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ