Աշխարհի վերջը “հետաձգվում է”
“Մեքսիկայի մեծ գուշակ” անունով մարդը հերքել է այն ինֆորմացիան, ըստ որի 2012-ին աշխարհի վերջն է գալու:
Ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ Անտոնիո Վասկես Ալբան հայտնել է, որ մայաները երբեք էլ չեն կանխատեսել աշխարհի վերջը: 2012-ի վերջին սպասվող “դատաստանի օրը” գուշակն անվանել է “մեծ սուտ”:
Հիշեցնենք, որ 2012-ին աշխարհի վերջի մասին թեորիան առաջ էր քաշվել մայաների օրացույցներից մեկի հիման վրա:
Վասկես Ալբան ամենամյա գուշակություններ է անում 1980-ից, չնայած դրանք այնքան էլ անթերի չեն: Օրինակ` 2008-ին նա գուշակել էր երգչուհի Բրիթնի Սփիրսի մահը:
Այս տարվա համար նրա կանխատեսումները հուսադրող չեն` 3 խոշոր ավիավթար` բազմաթիվ զոհերով, երկրաշարժ Իտալիայում, հրաբխային ժայթքումներ Էկվադորում եւ ցունամի Խաղաղ օվկիանոսում: