10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Աշխատանքում ձանձրանալը լուրջ հետեւանքներ է ունենում

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ  աշխատավայրում ձանձրույթի  զգացում ունենալը վնասակար է առողջությանը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխատանքի ժամանակ “խրոնիկական  ձանձրույթով” տառապող մարդիկ հաճախ են իրենց աշխատանքն ընդհատում թեյ, սուրճ խմելու կամ սնվելու պատճառով, ինչն էլ ավելորդ քաշի պատճառ է դառնում: Բացի այդ, ձանձրանալը բացասական ազդեցություն է ունենում նաեւ աշխատունակության վրա, իսկ աշխատանքի […]

Մեսսիի ոտքը վաճառքի է հանվել /ֆոտո/

Ճապոնացի մի ոսկերիչ ոսկուց ձուլել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի ձախ ոտքը: Ոսկե “արձանիկը” ներկայացվել է Տոկիում: Այն գնահատվում է 5.25 մլն դոլար, կշռում է 25 կգ: Ներկայացման հանդիսավոր արարողությանը Մեսսին անձամբ ներկա չի գտնվել, սակայն տեսագրության միջոցով հայտնել է, որ իր համար դա մեծ պատիվ է:  Արձանիկի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Մեսսիի հիմնադրամին, որն […]

Հեռախոսը կարող է անգամ նեւրոզ առաջացնել

Բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ժամանակակից բջջային հեռախոսների, մասնավորապես` “Blackberry” կամ  “iPhone” սմարթֆոնների տերերը անընդհատ սթրես են ապրում: Պատճառն այն է, որ այս մարդիկ չափազանց շատ են  լարվում, երբ անընդհատ ցանկանում են ստուգել իրենց էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցեր մուտք գործել: Հեռախոսներից եկող ինֆորմացիայի խոշոր հոսքը կարող է անգամ հանգեցնել նեւրոզի առաջացման, քանի […]

Մառազմ առանց սահմանի. 8-ամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ /վիդեո/

ՀԱՀ-ում 8-ամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ`իր նախնիների կոչով, որոնք նրա մոտ են եկել ուրվականի տեսքով, հաղորդում է “The Daily Mail”-ը: Սանել Մասիլելան ամուսնացել է Հելեն Շաբանգուի հետ, ով արդեն ամուսնացած է եւ 27-37 տարեկան 5 երեխա ունի: Տղայի մոր խոսքով` նա կրում է իր պապի անունը, ով իր կենդանության օրոք սիրել է Հելենին: […]

Հումորն այսուհետ բանաձեւ ունի

Բրիտանացի հայտնի գիտնական Ալեստեր Կլարկը  առաջարկել է հումորի իր բանաձեւը, որը հետեւյալ տեսքն ունի` H = m X s: Այստեղ H –ը նշանակում է լավ կատակից հաճույք ստանալու աստիճանը, m –ը` հումորի մեջ պարունակվող սխալ ինֆորմացիայի մակարդակը, իսկ  s-ը նշանակում է հումորը լրջորեն ընկալելու  լսողների  կարողությունը: Գիտնականը կարծիքով` հումորն օգնում է  “ծառերի հետեւում անտառ տեսնել”: […]

Չի կարելի, հարգելի Սոնա. վիրտուալ աշխարհը քննարկում է Սոնա -Արտո բախումը

Սոցցանցերում շարունակվում է քննարկվել նախօրեին “Հայաստանի Ձայնը” ծրագրի շրջանակներում երկու մարզիչների` Արտոյի եւ Սոնայի բախումը: Սոնայի թիմից`Մերի Մնջոյանի կատարումից հետո,Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ հավանում է Մերիի ձայնը, սակայն սխալ ընտրված երգերով կարող է վնասվել ձայնը, որից հետո Սոնան բավականին կոպիտ, վիրավորական արտահայտություններ արեց Արտոյի հասցեին Հ.Գ. Չի կարելի, հարգելի Սոնա. մի մոռացեք ով է Արտո […]

Աղմկահարույց բռնաբարության գլխավոր մեղադրյալն ինքնասպան է եղել

Նյու-Դելիի “Թիհար” բանտում ինքնասպան է եղել 2012-ի դեկտեմբերին 23-ամյա հնդիկ ուսանողուհու բռնաբարության գլխավոր մեղադրյալը: Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, ավտոբուսի վարորդ Ռամ Սինգխը կախվել է իր բանտախցում: Նշենք, որ 2013-ի հունվարի 13-ին ուսանողուհու բռնաբարության մեջ մեղադրվող 6 մարդ էր ձերբակալվել: Պարզվել էր, որ նա ավտոբուսի միակ ուղեւորն էր եղել այդ պահին, որին վարորդը եւ տոմսավաճառը տարել […]

3-ամյա ամերիկացին պատրաստ է իր մազերը զոհաբերել հիվանդ երեխաներին /վիդեո/

Ֆլորիդայի երեքամյա բնակիչը որոշել է զոհաբերել իր մազերը ճաղատ երեխաներին: Տեսագրությունը, որում Ջոզեֆը հայտարարում է իր որոշման մասին, տեղադրված է “Youtube”-ում: Մոր օգնությամբ նա բացատրում է, որ ցանկանում է իր մազերը տալ ինչ-որ մի աղջկա, “որպեսզի նա իրեն գեղեցիկ եւ հիանալի զգա”: Երեխան սակայան նշում է, որ ինքը կոնկրետ վարսավիր է ուզում դա իրականացնելու համար` սուպերհերոս […]

Պուտինի ընտանիքն ամենահարուստն է աշխարհում

Բրիտանական “The Sunday Times” եւ չեխական “Lidové noviny” թերթերի տվյալներով` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը ղեկավարելու տարիներին ստեղծել է 130 մլրդ դոլարի կայսրություն: Չեխական թերթը, այսպես կոչված, “Պուտինի կլանին” առաջին տեղն է տվել աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակում: Բրիտանական եւ չեխական պարբերականները գրում են, որ իշխանության գլուխ լինելու ողջ ընթացքում Պուտինը հաջողությամբ համատեղել է քաղաքական […]

Շունը կանխել է ինքնասպանության փորձը

Ֆրանսիայի Սորգ քաղաքի 63-ամյա բնակչուհին փորձել է ինքնասպան լինել` կրծքավանդակին պահելով 22 մմ տրամաչափով հրացանը: Սակայն նրան  փրկել է շունը, որը ցատկել է հրացանի վրա: Այն պահին, երբ կինը սեղմել  է ձգանը, շունը ցատկել է`դրանով իսկ փոխելով կրակոցի ուղղությունը: Վիրավոր կնոջը հիվանադանոց է հասցրել նրա ամուսինը: Բժիշկները հայտնել են, որ վնասվածքը լուրջ է, սակայն կյանքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի