Երեխաներին շնաձկից փրկած բրիտանացուն ազատել են աշխատանքից

Բրիտանական բարեգործական ընկերության աշխատակիցը, որը փրկել է երեխաներին շնաձկան հարձակումից Ավստրալիայի լողափներից մեկում, հայրենիք վերադառնալուն պես ազատվել է աշխատանքից: Ուելսի 62-ամյա բնակիչ Պոլ Մարշալսին 2 մետր մեծությամբ շնաձկանը քշել է ափից, որտեղ մի խումբ երեխաներ էին լողում: Այդ քայլի համար տեղի հեռուսատեսությունները նրան ազգի հերոսի կոչում է տվել: Նրա հերոսության մասին պատմությունը ամբողջ աշխարհին հայտնի է […]