01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչխար խուզելն առաջարկել են ներառել Օլիմպիական խաղացանկում

“Federated Farmers” կազմակերպությունը, որը միավորում է նորզելանդական ֆերմերներին, առաջարկել է ոչխարների խուզումն ընգրկել Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: Կազմակերպության կայքում տեղակայված հայտարարության մեջ նշված է, որ ժամանակն է արդեն ոչխարների խուզումը համաշխարհային սպորտային ասպարեզ դուրս բերել:

Ինչպես հայտնել է “Associated Press”-ը, առաջիկա օլիմպիադաներից մեկում այն կցուցադրվի որպես սպորտի ցուցադրական ձեւ: Սակայն այս նախաձեռնությունը քիչ շանսեր ունի Օլիմպիական խաղերում ներգրավվելու համար, քանի որ այդ տեսակի սպորտը շատ քիչ տարածում ունի աշխարհում: Բացի Նոր Զելանդիայից, ոչխարների խուզումով` որպես սպորտաձեւ, զբաղվում են Ավստրալիայում եւ Իռլանդիայում:

Մարտին Նոր Զելանդիայում կանցկացվի աշխարհի առաջնությունը: Ոչխարների խուզման առաջին մրցաշարն անց է կացվել 1977-ին, որից հետո այն կրկնում են 2-3 տարին մեկ: Այս սպորտաձեւում նույնիսկ համաշխարհային ռեկորդներ են գրանցվում: Օրինակ` իռլանդացի Այվան Սքոտը 749 ոչխար է խուզել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ