Երեխաներին շնաձկից փրկած բրիտանացուն ազատել են աշխատանքից
Բրիտանական բարեգործական ընկերության աշխատակիցը, որը փրկել է երեխաներին շնաձկան հարձակումից Ավստրալիայի լողափներից մեկում, հայրենիք վերադառնալուն պես ազատվել է աշխատանքից:
Ուելսի 62-ամյա բնակիչ Պոլ Մարշալսին 2 մետր մեծությամբ շնաձկանը քշել է ափից, որտեղ մի խումբ երեխաներ էին լողում: Այդ քայլի համար տեղի հեռուսատեսությունները նրան ազգի հերոսի կոչում է տվել: Նրա հերոսության մասին պատմությունը ամբողջ աշխարհին հայտնի է դարձել:
Բայց Մարշալսիի գործատուները չեն գնահատել իրենց աշխատակցի սխրանքը: Պարզվում է, որ նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, բայց բուժվելու փոխարեն գնացել է հանգստանալու Ավստրալիայում:
Հայրենիք վերադառնալուց հետո Մարշալսիին ազատել են աշխատանքից: Տնօրինությունը նշել է, որ “կորցրել է նրա հանդեպ վստահությունը”: