Ինչպե՞ս դառնալ սեքսուալ
Ցանկացած աղջիկ երազում է սեքսուալ լինել: Ոմանք նման ունակություններով բնատուր են օժտված, մյուսներն էլ ջանքեր են գործադրում նման արդյունքի հասնելու համար: Ամեն դեպքում չի խանգարի հետեւել հետեւյալ խորհուրդներին:
Ցանկանում եք սեքսուա՞լ լինել: Եղեք: Զգացեք ձեզ այդպիսին: Դուք անպայման պիտի սիրեք ձեզ: Բավական չէ գնալ սպորտդահլիճ, սեքսուալ հագուստ կրել եւ էրոտիկ պար սովորել: Մի մոռացեք, որ ձեր սեքսուալությունը ձեր գլխում է գտնվում: Համոզվեք, որ դուք ամենա-ամենան եք եւ կդառնաք այդպիսին:
Սեքսոպաթոլոգները մի քանի կետ են նշում, որոնց կինը պիտի հետեւի սեքսուալ լինելու համար:
1. Օբյեկտիվ, նորմալ ինքնագնահատական: Հարկավոր է սիրել ինքներդ ձեզ եւ ցանկացած իրավիճակում 100 տոկոսով ինքնավստահ լինել:
2. Հետեւեք ձեզ: Խնամված կինը տղամարդու աչքին ավելի սեքսուալ է երեւում: Բացի այդ, կնոջը եւս հաճելի է գիտակցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է:
3. “Կրակեք աչքերով”, կոկետություն արեք եւ մի խուսափեք սիրախաղից: Այդ ամենը տղամարդկանց հետ շփման ընթացքում զգայունություն ունի: Երբեմն արժե անջատել ուղեղը եւ աշխատել մարմնով:
4. Դրական էներգիա ճառագայթեք եւ միշտ ժպտացեք:
5. Միշտ գեղեցիկ ներքնազգեստ կրեք, նույնիսկ եթե համազգեստով եք: Ինչ-որ փոքրիկ գաղտնիք, որի մասին գիտեք միայն դուք, թույլ կտա ձեզ սեքսուալ զգալ: