27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սթրիփ-շոու` որպես նվեր որդու 16-ամյակին.

Նյու Յորք նահանգի բնակչուհուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա իր որդու 16-ամյակին մերկապարուհիներ  է պատվիրել: 33-ամյա Ջուդի Վիջերին մեղադրել են երեկույթի անչափահաս մասնակիցներին վտանգելու համար: Եթե նրա մեղավորությունը հաստատվի, ապա ժամանակակից մայրիկին մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սպասվում: Ջուդին որեւէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը:

Ոստիկանությունը պարզել է, որ Վիջերի որդու ծննդյան երեկույթին շուրջ 80 մարդ, այդ թվում` մինչեւ 13 տարեկան երեխաներ են ներկա գտնվել: Կիսամերկ մերկապարուհիների պարից հետո հյուրերից շատերը խոստովանել են, որ դա իրենց վրդովվեցրել է: Իսկ ավելի ուշ Վիջերի որդու ընկերներից մեկի մայրը տեսել է ծննդյան երեկոյի լուսանկարները որդու ֆեյսբուքյան էջում եւ դիմել ոստիկանություն, որից հետո էլ հետաքննություն է սկսվել:

Մերկապարուհիներին տրամադրած գործակալությունը հայտնել է , որ տեղյակ չի եղել երեկույթի հյուրերի տարիքից: Նրանց որեւէ պատիժ չի սպառնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ