17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շունը կանխել է ինքնասպանության փորձը

Ֆրանսիայի Սորգ քաղաքի 63-ամյա բնակչուհին փորձել է ինքնասպան լինել` կրծքավանդակին պահելով 22 մմ տրամաչափով հրացանը: Սակայն նրան  փրկել է շունը, որը ցատկել է հրացանի վրա:

Այն պահին, երբ կինը սեղմել  է ձգանը, շունը ցատկել է`դրանով իսկ փոխելով կրակոցի ուղղությունը: Վիրավոր կնոջը հիվանադանոց է հասցրել նրա ամուսինը: Բժիշկները հայտնել են, որ վնասվածքը լուրջ է, սակայն կյանքին վտագ չի սպառնում:

ոստիկանները նշել են, որ շունն ամենայն հավանականությամբ զգացել է տիրուհու մտադրությունը:

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Կարագանդայում շունը` սեփական կյանքի գնով, թույլ չէր տվել մահանալ հարբած տիրոջը, ով քնել էր երկաթուղու վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ