19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

3-ամյա ամերիկացին պատրաստ է իր մազերը զոհաբերել հիվանդ երեխաներին /վիդեո/

Ֆլորիդայի երեքամյա բնակիչը որոշել է զոհաբերել իր մազերը ճաղատ երեխաներին: Տեսագրությունը, որում Ջոզեֆը հայտարարում է իր որոշման մասին, տեղադրված է “Youtube”-ում: Մոր օգնությամբ նա բացատրում է, որ ցանկանում է իր մազերը տալ ինչ-որ մի աղջկա, “որպեսզի նա իրեն գեղեցիկ եւ հիանալի զգա”: Երեխան սակայան նշում է, որ ինքը կոնկրետ վարսավիր է ուզում դա իրականացնելու համար` սուպերհերոս Թոնի Սթարքին, ով ավելի հայտնի է որպես “Երկաթե մարդ”:

Տեսագրությունը համացանցում տեղադրել է Ջոզեֆի մայրը եւ նշել, որ իր որդու մազերը կհանձնի “Locks of Love” ՀԿ-ին, որը կեղծամներ է պատրաստում այն երեխաների ու դեռահասների համար, ովքեր բժշկակական գործընթացների արդյունքում առանց մազերի են մնացել: 

Նա նաեւ հավելել է, որ Թոնի Սթարքի սանրվածքը լավագույն նվերը կլինի Ջոզեֆի ծննդյան օրվա առթիվ, որը կնշեն հունիսին: Արդյոք պատրաստ է տղան իր մազերը զոհաբերել հիվանդ երեխաներին, եթե վարսավիրը Թոնին չլինի, հայտնի չէ: Առայժմ տեսագրությունը 1600 դիտում է ունեցել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ