17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինի ընտանիքն ամենահարուստն է աշխարհում

Բրիտանական “The Sunday Times” եւ չեխական “Lidové noviny” թերթերի տվյալներով` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը ղեկավարելու տարիներին ստեղծել է 130 մլրդ դոլարի կայսրություն:

Չեխական թերթը, այսպես կոչված, “Պուտինի կլանին” առաջին տեղն է տվել աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակում: Բրիտանական եւ չեխական պարբերականները գրում են, որ իշխանության գլուխ լինելու ողջ ընթացքում Պուտինը հաջողությամբ համատեղել է քաղաքական եւ ձեռնարակատիրական գործունեությունները:

Նրան հաջողվել է հսկայական ֆինանսական կայսրություն ստեղծել եւ աշխատանքի մեջ ներգրավել իր ընկերների եւ բարեկամների մեծ մասին: “Պուտինի կլանի” սեփականություն համարվող ընկերությունները չեն պատկանում պետությանը, սակայն Պուտինի ձայնը որոշիչ է համարվում թե վարչական, թե ֆինանսական հարցերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ