27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մառազմ առանց սահմանի. 8-ամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ /վիդեո/

ՀԱՀ-ում 8-ամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ`իր նախնիների կոչով, որոնք նրա մոտ են եկել ուրվականի տեսքով, հաղորդում է “The Daily Mail”-ը:

Սանել Մասիլելան ամուսնացել է Հելեն Շաբանգուի հետ, ով արդեն ամուսնացած է եւ 27-37 տարեկան 5 երեխա ունի: Տղայի մոր խոսքով` նա կրում է իր պապի անունը, ով իր կենդանության օրոք սիրել է Հելենին:

Թոռանն ուրվականի տեսքով երեւալով` մահացած պապն ասել է, որ նրա համար որպես հարսնացու ընտրել է իր նախկին սիրեցյալին: Երեխայի ընտանիքը որոշել է իրագործել նրա խնդրանքը` զայրույթ չառաջացնելու համար:

Փեսացուի հարազատները հարսնացուին 749 դոլար են վճարել եւ եւս 1498 դոլար ծախսել են հարսանիքի կազմակերպման համար: Հարսանեկան արարողությանը 100 հյուր է մասնակցել: Հարսանքին ավելի շատ անց է կացվել իբրեւ ծիսակատարություն` առանց փաստաթղթերի ստորագրման, չնայած որ հարսնացուն եւ փեսացուն մատանիներ են փոխանակել: Հարսանքիից հետո “ամուսինները” միասին չեն ապրելու եւ շարունակելու են իրենց սովորական կյանքը, չնայած որ 2 կողմն էլ երջանիկ է եղել նախնիների կամքը կատարելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ