18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աղմկահարույց բռնաբարության գլխավոր մեղադրյալն ինքնասպան է եղել

Նյու-Դելիի “Թիհար” բանտում ինքնասպան է եղել 2012-ի դեկտեմբերին 23-ամյա հնդիկ ուսանողուհու բռնաբարության գլխավոր մեղադրյալը: Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, ավտոբուսի վարորդ Ռամ Սինգխը կախվել է իր բանտախցում:

Նշենք, որ 2013-ի հունվարի 13-ին ուսանողուհու բռնաբարության մեջ մեղադրվող 6 մարդ էր ձերբակալվել: Պարզվել էր, որ նա ավտոբուսի միակ ուղեւորն էր եղել այդ պահին, որին վարորդը եւ տոմսավաճառը տարել էին արվարձաններում գտնվող ինչ-որ մի տուն եւ 4 այլ տղամարդկանց հետ բռնաբարել նրան:

Աղջիկը մահացել էր հիվանդանոցում` դեպքից 2 շաբաթ անց: Այդ հանցագործությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հնդկաստանում եւ զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ, որոնց մասնակիցները պահանջում էին մահապատժի ենթարկել մեղադրյալներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ