Չի կարելի, հարգելի Սոնա. վիրտուալ աշխարհը քննարկում է Սոնա -Արտո բախումը
Սոցցանցերում շարունակվում է քննարկվել նախօրեին “Հայաստանի Ձայնը” ծրագրի շրջանակներում երկու մարզիչների` Արտոյի եւ Սոնայի բախումը:
Սոնայի թիմից`Մերի Մնջոյանի կատարումից հետո,Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ հավանում է Մերիի ձայնը, սակայն սխալ ընտրված երգերով կարող է վնասվել ձայնը, որից հետո Սոնան բավականին կոպիտ, վիրավորական արտահայտություններ արեց Արտոյի հասցեին
Հ.Գ.
Չի կարելի, հարգելի Սոնա. մի մոռացեք ով է Արտո Թունջբոյաջյանը,ինչ մեծության արտիստ է և եթե այդքանը չեք գիտակցում կամ ընդունում,գոնե հարգեք տարիքը:Արտոն, ընդամենը իր կարծիքն է հայտնում, որը բռնանալու իրավունք ոչ ոք չունի,մանավանդ,որ շատ ճիշտ մասնագիտական խորհուրդներ է տալիս:
Միայն խուլը կամ երաժշտությունից անչափ հեռու մարդը չի նկատի ,թէ ինչպես է խզվում Մերիի ձայնը` այդ չափազանց բարձր նոտաները երգելիս,ափսոս է այդ գեղեցիկ ձայնը և փոխանակ ընդունեք բարի խորհուրդը, փոխարենը`վիրավորանքների եք անցնում: Օգտատեր Արամ Դավթյանն է այսպես կարծում: