14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Ջեքսոնը հետմահու “կգովազդի” “Pepsi”-ին

“Pepsi” ընկերությունը մտադիր է գազավորված ըմպելիքի մի խմբաքանակ թողարկել Մայքլ Ջեքսոնի նկարով: Շշերի այդ խմբաքանակը կթողարկվի փոփ-արքայի մահվան տարելիցի  կապակցությամբ: Այս տարի երգչի երկրպագուները նաեւ տոնելու առիթ ունեն` նրա ամենահաջողակ ալբոմներից մեկի` “Bad” ալբոմի 25-ամյակը, որը թողարկվել է 1987-ին: Այս կերպ “Pepsi”-ի արտադրողներն ուրախ առիթ են գտել նման նախագծի իրականացման համար: Հատուկ շշերի գինը չի […]

Ջասթին Բիբերի դեմ դատական հայց են ներկայացրել

Օրերս “Twitter”-ի իր միկրոբլոգում երգիչ Ջասթին Բիբերը  երկրպագուհիներին հայտնել է իր հեռախոսի համարը` առանց նշելու միայն վերջին թիվը: Երկրպագուհիների բանակը, որոնց թիվը 100 հազարի է հասնում, սկսել են  Բիբերին զանգել` փորձելով բոլոր 10 թվային կոմբինացիաներով: Նույնիսկ չկասկածելով դրա մասին` Ջասթինն անհանգստություն է պատճառել ամուսնական մի զույգի Տեքսասից: Նրանց հեռախոսն այդ օրը դադար չի ունեցել` Ջասթինի […]

Մադոննայի 30 տարվա աշխատանքը չեն գնահատում

Հայտնի է դարձել, որ Մադոննայի երգերը դուր չեն գալիս նրա 4 երեխաներին: Ոչ ավագ դուստր Լուրդեսը, ով արդեն իրեն ներկայացրել է իբրեւ ժամանակակից դիզայներ, ոչ էլ Ռոկկոն, Մերսին եւ Դեւիդը, չեն լսում աստղային մայրիկի երգերը: Այդ մասին հենց Մադոննան է խոստովանել վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ: Նա նշել է, որ ինքն  “անիծվածի պես աշխատում է’ արդեն […]

Թեյավճարի “ռեկորդ” ԱՄՆ-ում

5 երեխաների մայրը Մինեսոթայից հայց  է ներկայացրել ոստիկանության դեմ, քանի որ նրանից վերցրել են այն թեյավճարը, որը նրան թողել է խորտկարանի հարուստ կին հաճախորդներից մեկը թեյի համար: “Համեստ” թեյավճարը, որ ստացել է մատուցողուհի Սթեյսի Կնուտսոնը, կազմում է 12 հազար դոլար: Հերթական հաճախորդին սպասարկելուց հետո Սթեյսին սեղանի վրա հայտնաբերում է մի տուփ, որի մեջ էլ գումարն […]

Թոշակառու գերմանացին խնձորենին “գունավորել է”

Գերմանացի թոշակառուն իր այգում աճող խնձորենին զարդարել է Զատկի տասնյակ հազարավոր հավկիթներով: 76-ամյա Ֆոլքեր Քրաֆթն սկսել է 1965-ից  հավաքել հավկիթները, սակայն հիմա որոշել է այլեւս չավելացնել դրանք: Քրաֆթի խոսքով` Զատկի հավկիթների իր հավաքածուն սկզբում բաղկացած է եղել ընդամենը 18 դեկորատիվ հավկիթներից: Այնուհետեւ ամեն Զատկի տոնին նա ավելացրել է դրանք: Նոր հավկիթների պատրաստման համար` ծառը զարդարելու […]

Կանադացի երիտասարդները նոր լոգանքի ձեւ են հայտնաբերել

3 երիտասարդ կանադացիներ “ջրային բուժման սեանս են անցկացրել”` դրա համար չնախատեսված վայրում` ավտոլվացման կետում: Միջադեպը տեղի է ունեցել Աբոտսֆորդ քաղաքում: Խենթ արարքի արդյունքում երիտասարդները, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չեն ստացել, սակայն արթնացրել են մոտակայքում գտնվող տների բնակիչներին, ովքեր էլ ոստիկանություն են կանչել: Իրավապաշտպան մարմինների տվյալներով` կանադացիների խումբը հայտնվել է ավտոլվացման կետի մոտակայքում, որի մոտ տղաները […]

Ջոն Քենեդու գաղտնի գործակալն առաջին անգամ հայտնել է նախագահի սպանության մանրամասները

ԱՄՆ-ի ամենահայտնի նախագահներից մեկի` 35-ամյա Ջոն Քենեդու գաղտնի ծառայության նախկին գործակալն առաջին անգամ պատմել է այն սարսափելի պահերի մասին, որոնք հաջորդել են նախագահի սպանությանը, գրում է “The Daily Mail”-ը: 80-ամյա Քլինթ Հիլը, ով աշխատել է Ժաքլին Քենեդու թիկնազորում, հրատարակել է իր “Տիկին Քենեդին եւ ես” վերնագրով հուշագրությունները, որտեղ մանրամասնորեն նկարագրել է 1963-ի նոյեմբերի 22-ը: Երբ […]

Քեյթ Մոսին դուր չի եկել Էնրիկե Իգլեսիասի անկեղծությունը

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը ելույթ է ունեցել “Topshop” ապրանքանիշի հիմնադիր Ֆիլիպ Գրինի 60-ամյակին նվիված միջոցառմանը Մեխիկոյում եւ “Hero” ռոմանտիկ երգի կատարման ժամանակ որոշել է իր սերն արտահայտել Քեյթ Մոսի նկատմամբ, ով նույնպես հյուրերի թվում էր: Էնրիկեն ոգեւորված բացականչել է, “Քեյթ Մոս, երբ երեխա էի, խենթորեն սիրահարված էի քեզ: Իմ պատին քո նկարն էր փակցված”: Սակայն, ի […]

Պոռնոաստղը վերականգնել է կուսաթաղանթը` հատուկ նպատակով

Պոռնոաստղ Ելենա Բերկովան խոստովանել է, որ իր կյանքում փոփոխություններ մտցնելու համար որոշել է “հիշել երիտասարդությունը”: Նա ցանկացել է զգալ առաջին սեքսի հաճույքը, դրա բոլոր վայելքներն ու ցավը: “Խնդիրը” հեշտ կերպով լուծվել է` Ելենան արագ և ոչ թանկ` 500 դոլարով, վերականգնել է կուսաթաղանթը: Հիշեցնենք, որ նախկինում Բերկովան նկարահանվել է պոռնոֆիլմերով, ինչպես նաև իր սեփական էրոտիկ հեռուստաալիքում […]

Հանուն երեխաների Վիկտորիա Բեքհեմը “խոհարար է դարձել”

Վիկտորիա Բեքհեմը, ով ամուսնու` ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ դաստիարակում է իրենց 4 երեխաներին, օգնել է կրտսեր որդիներին հյուրասիրություն պատրաստել դպրոցական տոնի համար: Վիկտորիայի որդիներն իրենց հետ Լոս Անջելեսի դպրոց են տարել ավանադական բրիտանական ուտեստներ: Վիկտորիան այնքան է ոգեւորվել, որ իր “աշխատանքի” նկարները տեղադրել է “Twitter”-ում: Ուտեստների վրա նա փոքրիկ բրիտանական դրոշներ է դրել, իսկ ներքեւում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի