Քիմ Քարդաշյանին յուրօրինակ ձեւով են սեր խոստովանել /վիդեո/
Քիմ Քարդաշյանի եւ Քենյի Ուեսթի սիրավեպի մասին լուրեր դեռ նախորդ տարի էին շրջում, սակայն հիմա ապացույցներ էլ են հայտնվել: Օրերս նրանց միասին տեսել են կինոթատրոն գնալիս: Քիմն առայժմ չի հայտարարում ոչինչ այս մասին, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ նա գերակտիվ P.R.-ի սիրահար է:
Փոխարենը` Ուեսթը վերջերս նոր երգ է թողարկել` “Theraflu” վերնագրով, որում հիշատակվում են եւ Քիմը, եւ նրա նախկին ամուսին Քրիս Համֆրիսը: Երգում հնչում են հետեւյալ տողերը. “Խոստովանում եմ` ես սիրահարվեցի նրան այն ժամանակ, երբ նա սիրահարվեց նրան (Քրիսին), նա լավիկն է, այնպես չէ՞: Նրա բախտը բերեց, որ ես չխնդրեցի Ջեյին` նրան թիմից դուրս անել”: Ռեփերն ի նկատի ունի իր ընկեր եւ գործընկեր Ջեյ Զիին: Վերջինս բասկետբոլային “NJ Nets” թիմի սեփականատերն է, որտեղ խաղում է Համֆրիսը:
Քարդաշյանի եւ Համֆրիսի պսակադրությունը նախորդ տարվա օգոստոսի վերջին կատակով անվանեցին “համար 2 թագավորական հարսանիք”, իսկ 72 օր անց Քիմը ապահարզանի համար փաստաթղթեր ներկայացրեց` նշելով, որ պատճառն անհաշտությունն է:
http://youtu.be/syuA7YK6MP0