Ջեքսոնը հետմահու “կգովազդի” “Pepsi”-ին
“Pepsi” ընկերությունը մտադիր է գազավորված ըմպելիքի մի խմբաքանակ թողարկել Մայքլ Ջեքսոնի նկարով: Շշերի այդ խմբաքանակը կթողարկվի փոփ-արքայի մահվան տարելիցի կապակցությամբ: Այս տարի երգչի երկրպագուները նաեւ տոնելու առիթ ունեն` նրա ամենահաջողակ ալբոմներից մեկի` “Bad” ալբոմի 25-ամյակը, որը թողարկվել է 1987-ին:
Այս կերպ “Pepsi”-ի արտադրողներն ուրախ առիթ են գտել նման նախագծի իրականացման համար: Հատուկ շշերի գինը չի տարբերվի սովորականներից եւ կկազմի 99 ցենտ, իսկ ահա քանակը սահմանափակ կլինի:
Դիզայնը մշակելու նպատակով ակտիվ գործունեություն է ծավալում Ջեքսոնի տուն-թանգարանը: Պատկերի տարբերակներից մեկը պարող Ջեքսոնն է` “Pepsi”-ի ավանդական կապույտ ֆոնի վրա: Շշերի վաճառքը կսկսվի մայիսի վերջին:
Ի դեպ, Ջեքսոնն անձամբ բազմիցս հանդես է եկել “Pepsi”-ի գովազդային հոլովակներում: 1988-ին ընկերությունը նրա համաշխարհային համերգային շրջագայության հովանավորն է եղել: