28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թեյավճարի “ռեկորդ” ԱՄՆ-ում

5 երեխաների մայրը Մինեսոթայից հայց  է ներկայացրել ոստիկանության դեմ, քանի որ նրանից վերցրել են այն թեյավճարը, որը նրան թողել է խորտկարանի հարուստ կին հաճախորդներից մեկը թեյի համար: “Համեստ” թեյավճարը, որ ստացել է մատուցողուհի Սթեյսի Կնուտսոնը, կազմում է 12 հազար դոլար:

Հերթական հաճախորդին սպասարկելուց հետո Սթեյսին սեղանի վրա հայտնաբերում է մի տուփ, որի մեջ էլ գումարն էր: Նա փորձում է տուփը վերադարձնել օրինական տիրոջը, սակայն  կինը պնդում է, որ Սթեյսին վերցնի գումարը: “Չնայած ինձ, իմ երեխաներին եւ իմ ամուսնուն  շատ էր անհրաժեշտ այդ գումարը, բայց ես որոշեցի, որ ճիշտ կլինի  ոստիկանություն դիմել,”-պատմել է Սթեյսին:

Ոստիկանները հայտնել են կնոջը, որ նա իր թեյավճարը ետ կստանա միայն այն դեպքում, եթե 2 ամսվա ընթացքում գումարի իսկական տերը չհայտնվի: Քանի որ դեպքը տեղի է ունեցել հունվարին, ոստիկանների նշած ժամկետն արդեն անցել է, սակայն Սթեյսին չի կարողանում վերադարձնել իր գումարը:

Մասնագետները թղթադրամների վրա մարիխուանայի հետքեր են հայտնաբերել, ինչից հետո հայտնել են, որ այդ փողերը թմրանյութերի վաճառքի գործով հետաքննության  հանցանշաններ են:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ